Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվում «Спутник Азербайджан» գործակալությունում խուզարկության ժամանակ ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայության (ФСБ России) երկու գործակալի։
Ադրբեջանա-ռուսական հարաբերությունների այսպիսի շրջադարձը թեպետ այս պահի համար կարծում եմ, որ էպիզոդիկ է, սակայն այն ունի լուրջ ենթախորքեր, հակասություններ, որոնք անընդհատ առաջ են գալու Ռուսաստանի իշխանական և տնտեսական էլիտաների վրա ադրբեջանական և թուրքական ազդեցության շրջանակների թուլացմանը զուգահեռ։
Ի դեպ, ժամանակին, երբ հայկական գործոնը սկսեց ճնշվել և թուլանալ Ռուսաստանում, այդ տեղը հայերի հաշվին լցվում էր հիմնականում թյուրքական էլեմենտներով, ու դրա խրախուսողներից մեկը հայտնի, այժմ նաև ձախողակ, Դուգինյան դպրոցն էր։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ